Կերակրման հավաքածու 12մ+ - Դիզայն C
Կրծքից կտրելու հավաքածու 12 ամսականից
Առաջարկվող տարիքը/զարգացման փուլը՝ 12 ամսականից։
Հիմնական առավելությունները
- Կրծքից կտրելու հավաքածուն ներառում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է 12 ամսականից երեխային կրծքից կտրելու համար՝ 2 ափսե (ապուրի ափսե և ընթրիքի ափսե), 1 Advanced Cup բաժակ, 1 գդալ, 1 պատառաքաղ
- ՀԱՐՄԱՐ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ․ ափսեները հեշտ և անվտանգ է օգտագործել՝ շնորհիվ չսահող փեղկերով էրգոնոմիկ բռնակի, որը հեշտացնում է դրանք բռնելը
- ՄԻՇՏ ՃԻՇՏ ՏԵՂՈՒՄ․ չսահող հիմքն ավելի կայուն է պահում ափսեները՝ խթանելով ինքնուրույնությունը, որպեսզի երեխան հաճույքով ուտի մայրիկի և հայրիկի պես
- ՉՀՈՍՈՂ ԲԱԺԱԿ․ Chicco Advanced Cup բաժակով հեշտ է խմել այնպես, ասես ձողիկով խմեք․ այն հագեցած է հանվող, հեշտ խմելու փականով
- ԱՌԱՋԻՆ ՍՊԱՍՔԸ․ առավելագույն հարմարավետություն՝ ինքնուրույն սնվելը սկսելու համար։ Կլորացված ծայրերը՝ ավելի մեծ անվտանգության համար
Անվտանգություն և խնամք
- Օգտագործելուց առաջ ուշադիր կարդացեք ապրանքի փաթեթավորման վրա նշված պիտակներն ու նախազգուշացումները
Առաքման տվյալներ
Առաքումը Երևանում իրականացվում է պատվերի հաստատումից հետո՝ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում:
Անվճար առաքում է գործում 20,000 ՀՀ դրամ և ավելի արժեք ունեցող պատվերների դեպքում։ 20,000 ՀՀ դրամից ցածր պատվերների դեպքում Երևանում առաքման վճարը կազմում է 1,000 ՀՀ դրամ:
Երևանում էքսպրես առաքումն իրականացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ 2,000 ՀՀ դրամ վճարով, եթե պատվերը հաստատվել է մինչև ժամը 14:00-ն։ Այս ծառայությունը հասանելի չէ ոչ աշխատանքային կամ պետական տոների օրերին:
Հայաստանի մարզեր առաքումն իրականացվում է 3-5 աշխատանքային օրվա ընթացքում՝ ՀայՓոստի միջոցով։ Մարզային պատվերների առաքման վճարը կազմում է 1,500 ՀՀ դրամ:
Chicco ապրանքների՝ մեծ չափերի առարկաների (օրինակ՝ մանկասայլակներ, մեքենայի նստատեղեր, բարձր աթոռակներ, մահճակալներ, ճոճվող մահճակալներ և այլ ծավալուն ապրանքներ) առաքման ժամկետները կարող են անհատապես հաստատվել մեր օպերատորի կողմից՝ պատվերը կատարելուց հետո: