Անցնել բովանդակությանը
Բացահայտե՜ք Chicco-ի աշխարհը
Բացահայտե՜ք Chicco-ի աշխարհը

Վերադարձի քաղաքականություն

Ապրանքների վերադարձի և փոխանակման քաղաքականություն

Գնված ապրանքը կարող է վերադարձվել կամ փոխանակվել գնման օրվանից 14 օրվա ընթացքում, եթե պահպանված են հետևյալ պայմանները՝

  • Ապրանքը չի օգտագործվել։

  • Պահպանված են ապրանքի արտաքին տեսքը և սպառողական հատկությունները։

  • Առկա են ապրանքի պիտակները, պիտակավորումները և կապարակնիքները (առկայության դեպքում)։

  • Առկա է ապրանքի գնման փաստը հաստատող ապրանքային կամ դրամարկղային կտրոնը։

Վերադարձի և փոխանակման ոչ ենթակա ապրանքներ

Հետևյալ ապրանքատեսակները ենթակա չեն վերադարձի կամ փոխանակման՝

  1. Առողջապահական և բժշկական նշանակության ապրանքներ

    Տնային պայմաններում հիվանդությունների կանխարգելման և բուժման համար նախատեսված ապրանքներ, այդ թվում՝ մետաղից, ռետինից, տեքստիլից և այլ նյութերից պատրաստված առողջապահական ու հիգիենայի պարագաներ, բժշկական գործիքներ, սարքեր և սարքավորումներ, բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ, տեսողության շտկման ոսպնյակներ, երեխաների խնամքի պարագաներ, ինչպես նաև դեղամիջոցներ։

  2. Անձնական հիգիենայի պարագաներ

    Սանրեր, մազակալներ, մազերի գանգրացման պարագաներ, կեղծամներ և մազերի լրացուցիչ հարդարանքներ։

  3. Օծանելիք և կոսմետիկ միջոցներ

    Պարֆյումերային և կոսմետիկ արտադրանք՝ բացառությամբ օծանելիքի։

  4. Մետրով վաճառվող գործվածքներ և այլ նյութեր

    Բամբակյա, վուշե, մետաքսե, բրդյա և սինթետիկ գործվածքներ, ոչ հյուսվածքային նյութերից պատրաստված արտադրանք (ժապավեններ, երիզներ, ժանյակներ և այլն), մալուխային արտադրանք, շինարարական և հարդարման նյութեր (լինոլեում, թաղանթներ, գորգեր և այլն), ինչպես նաև մետրով վաճառվող այլ ապրանքներ։

  5. Սննդամթերքի հետ շփման համար նախատեսված պոլիմերային արտադրանք

    Պոլիմերային նյութերից պատրաստված ապրանքներ և պարագաներ, որոնք նախատեսված են սննդամթերքի հետ անմիջական շփման համար, այդ թվում՝ մեկանգամյա օգտագործման սպասք, խոհանոցային պարագաներ, սննդամթերքի պահպանման և տեղափոխման տարաներ, ինչպես նաև փաթեթավորման նյութեր։

  6. Կենցաղային քիմիական միջոցներ

    Կենցաղային քիմիական արտադրանք, թունաքիմիկատներ և ագրոքիմիկատներ։

  7. Տրանսպորտային միջոցներ

    Ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ և դրանց պարագաներ, կցորդներ, համարակալված ագրեգատներ, փոքր գյուղատնտեսական տեխնիկա, զբոսանավեր և կենցաղային նշանակության այլ ջրային տրանսպորտային միջոցներ։

  8. Թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված ապրանքներ

    Թանկարժեք մետաղներից կամ քարերից պատրաստված արտադրանք, կիսաթանկարժեք կամ սինթետիկ քարերով զարդեր, ինչպես նաև երեսակված թանկարժեք քարեր։

  9. Ներքնազգեստ և գուլպեղեն

    Տրիկոտաժե ներքնազգեստ և գուլպեղեն։


    Ապրանքի վերադարձի պայմաններ

    Ապրանքի վերադարձը հնարավոր է իրականացնել երկու եղանակով՝

    • Առաքիչի միջոցով՝ հաճախորդի նշած հասցեից, 1,000 ՀՀ դրամ վճարով։

    • Անձամբ՝ մոտենալով Երևան, Հանրապետության փողոց 51/53 հասցե՝ մինչև ժամը 18:00-ն, անվճար։

    Արտադրական թերության կամ սխալ ապրանքի առաքման դեպքում վերադարձի առաքումն իրականացվում է ընկերության հաշվին։

Համեմատել ապրանքները

{"one"=>"Ընտրեք 2 կամ 3 ապրանք՝ համեմատելու համար։", "other"=>"Ընտրված է 3-ից {{ count }} տարր"}

Ընտրեք առաջին ապրանքը՝ համեմատելու համար։

Ընտրեք երկրորդ ապրանքը՝ համեմատելու համար։

Ընտրեք երրորդ ապրանքը՝ համեմատելու համար։

Համեմատել