Day & Night ոզնի
Ցերեկ և գիշեր ոզնուկ
Առաջարկվող տարիքը/զարգացման փուլը՝ 0 ամսականից։
Հիմնական առավելությունները
- Ցերեկ և գիշեր՝ սիրունիկ ոզնուկ․ զբաղմունքների կենտրոն և անկողնու կողքի գիշերային լույս։ Բազմաթիվ ձայներով ու մեղեդիներով՝ խաղի և հանգստի պահերի համար։
- 0 ամսականից․ սիրունիկ ոզնուկը գիշերային լույս է, որի փշիկները լուսավորվում են մեղմ, հանգստացնող լույսով։ Սեղմեք կոճակները՝ բնության ձայներով ուղեկցվող հանգստացնող մեղեդիների 15 րոպեանոց ավտոմատ ցիկլն ակտիվացնելու համար։
- 6 ամսականից․ երեխայի մեծանալուն զուգընթաց խաղալիքը դառնում է զբաղմունքների կենտրոն, որը զվարճացնում է փոքրիկին խաղի ընթացքում։
- Ցերեկային ռեժիմում սեղմեք զատիկին և սնկիկին՝ զվարճալի ձայներն ու ուրախ մեղեդիներն ակտիվացնելու համար․ տերևը կլուսավորվի։
- Խխունջի խեցին պտտելով՝ փոքրիկը զարգացնում է մանր մոտորիկան և ճշգրտությունը։
Անվտանգություն և խնամք
- Օգտագործելուց առաջ ուշադիր կարդացեք արտադրանքի փաթեթավորման պիտակներն ու նախազգուշացումները։
Առաքման տվյալներ
Առաքումը Երևանում իրականացվում է պատվերի հաստատումից հետո՝ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում:
Անվճար առաքում է գործում 20,000 ՀՀ դրամ և ավելի արժեք ունեցող պատվերների դեպքում։ 20,000 ՀՀ դրամից ցածր պատվերների դեպքում Երևանում առաքման վճարը կազմում է 1,000 ՀՀ դրամ:
Երևանում էքսպրես առաքումն իրականացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ 2,000 ՀՀ դրամ վճարով, եթե պատվերը հաստատվել է մինչև ժամը 14:00-ն։ Այս ծառայությունը հասանելի չէ ոչ աշխատանքային կամ պետական տոների օրերին:
Հայաստանի մարզեր առաքումն իրականացվում է 3-5 աշխատանքային օրվա ընթացքում՝ ՀայՓոստի միջոցով։ Մարզային պատվերների առաքման վճարը կազմում է 1,500 ՀՀ դրամ:
Chicco ապրանքների՝ մեծ չափերի առարկաների (օրինակ՝ մանկասայլակներ, մեքենայի նստատեղեր, բարձր աթոռակներ, մահճակալներ, ճոճվող մահճակալներ և այլ ծավալուն ապրանքներ) առաքման ժամկետները կարող են անհատապես հաստատվել մեր օպերատորի կողմից՝ պատվերը կատարելուց հետո: