Ծննդյան նվերների հավաքածու
Նվերների հավաքածու՝ նորածնի ծննդյան առթիվ
Առաջարկվող տարիքը/զարգացման փուլը՝ 0M+։
Հիմնական առավելությունները
- Քաղցրիկ հավաքածու՝ կատարյալ նվեր նորածնի ծննդյան առթիվ, որը ներառում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է փոքրիկի խաղի առաջին պահերի համար։ Այն պարունակում է երեք տարբեր ապրանք։
- Փափուկ մկնիկ-դուդու՝ դնչիկի մեջ չխկչխկանով․ փոքրիկի առաջին ընկերը, որը նրան հանգստացնում է օրվա ընթացքում
- Թեթև ծծակի պահիչ՝ ճուտիկի տեսքով, պատրաստված փափուկ թավշանման կտորից և հեշտ ամրացվող
- Փափուկ պլաստիկից պատրաստված փղիկի տեսքով ատամնանիչ՝ կատարյալ ատամների ծկթման շրջանում լնդերը հանգստացնելու համար
- Դուդուն և ծծակի պահիչը կարելի է լվանալ լվացքի մեքենայով
Անվտանգություն և խնամք
- Օգտագործելուց առաջ ուշադիր կարդացեք ապրանքի փաթեթավորման վրա նշված պիտակներն ու նախազգուշացումները։
Առաքման տվյալներ
Առաքումը Երևանում իրականացվում է պատվերի հաստատումից հետո՝ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում:
Անվճար առաքում է գործում 20,000 ՀՀ դրամ և ավելի արժեք ունեցող պատվերների դեպքում։ 20,000 ՀՀ դրամից ցածր պատվերների դեպքում Երևանում առաքման վճարը կազմում է 1,000 ՀՀ դրամ:
Երևանում էքսպրես առաքումն իրականացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ 2,000 ՀՀ դրամ վճարով, եթե պատվերը հաստատվել է մինչև ժամը 14:00-ն։ Այս ծառայությունը հասանելի չէ ոչ աշխատանքային կամ պետական տոների օրերին:
Հայաստանի մարզեր առաքումն իրականացվում է 3-5 աշխատանքային օրվա ընթացքում՝ ՀայՓոստի միջոցով։ Մարզային պատվերների առաքման վճարը կազմում է 1,500 ՀՀ դրամ:
Chicco ապրանքների՝ մեծ չափերի առարկաների (օրինակ՝ մանկասայլակներ, մեքենայի նստատեղեր, բարձր աթոռակներ, մահճակալներ, ճոճվող մահճակալներ և այլ ծավալուն ապրանքներ) առաքման ժամկետները կարող են անհատապես հաստատվել մեր օպերատորի կողմից՝ պատվերը կատարելուց հետո: