3ը 1ում Պանդա
Պանդա՝ 3-ը 1-ում
Առաջարկվող տարիքը/զարգացման փուլը՝ 1-3 տ.
Հիմնական առավելությունները
- Խաղի 3 ռեժիմ՝ անիվներով քշելու խաղալիք, Մոնտեսորիի բաժանմունքներ, միանիվ ձեռնասայլակ
- Քշելու խաղալիք․ Chicco-ի «Պանդա՝ 3-ը 1-ում»-ը երեխային թույլ է տալիս ազատորեն ուսումնասիրել աշխարհը
- Մոնտեսորիի բաժանմունքներ․ 12-ից 36 ամսականում շրջեք պանդային և խաղացեք Մոնտեսորիի մեթոդով ոգեշնչված խաղով՝ տեսակավորելով առարկաները և տեղադրելով դրանք 4 տարբեր անցքերում
- Միանիվ ձեռնասայլակ․ 24 ամսականից խաղալիքը կարելի է օգտագործել որպես իսկական միանիվ ձեռնասայլակ։ Շրջեք խաղալիքը և բռնակից հրելով՝ տեղափոխեք առարկաները
- Լայն ղեկ՝ փոքրիկ ձեռքերի համար, հարմարավետ նստատեղ
Անվտանգություն և խնամք
- Օգտագործելուց առաջ ուշադիր կարդացեք ապրանքի փաթեթավորման պիտակներն ու նախազգուշացումները։
Առաքման տվյալներ
Առաքումը Երևանում իրականացվում է պատվերի հաստատումից հետո՝ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում:
Անվճար առաքում է գործում 20,000 ՀՀ դրամ և ավելի արժեք ունեցող պատվերների դեպքում։ 20,000 ՀՀ դրամից ցածր պատվերների դեպքում Երևանում առաքման վճարը կազմում է 1,000 ՀՀ դրամ:
Երևանում էքսպրես առաքումն իրականացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ 2,000 ՀՀ դրամ վճարով, եթե պատվերը հաստատվել է մինչև ժամը 14:00-ն։ Այս ծառայությունը հասանելի չէ ոչ աշխատանքային կամ պետական տոների օրերին:
Հայաստանի մարզեր առաքումն իրականացվում է 3-5 աշխատանքային օրվա ընթացքում՝ ՀայՓոստի միջոցով։ Մարզային պատվերների առաքման վճարը կազմում է 1,500 ՀՀ դրամ:
Chicco ապրանքների՝ մեծ չափերի առարկաների (օրինակ՝ մանկասայլակներ, մեքենայի նստատեղեր, բարձր աթոռակներ, մահճակալներ, ճոճվող մահճակալներ և այլ ծավալուն ապրանքներ) առաքման ժամկետները կարող են անհատապես հաստատվել մեր օպերատորի կողմից՝ պատվերը կատարելուց հետո: