Ամպիկ ցցիկներով
Ամպիկի ցցիկներ
Առաջարկվող տարիքային/զարգացման փուլ՝ 1-3 տ.
Հիմնական առավելությունները
- Խաղալու նոր՝ 2-ը 1-ում գաղափար՝ ցցիկներով, ձևերով ու գույներով զվարճանալու համար։ Ամպիկի մեջ տեղադրեք գունավոր ցցիկները՝ ձեր երևակայությամբ տարբեր կոմպոզիցիաներ ստեղծելու կամ պատկերազարդ քարտերին հետևելու համար
- ԱԶԱՏ ԽԱՂ․ երեխաները կարող են ցցիկներն իրենց նախընտրած հերթականությամբ դնել ամպիկի վրա՝ զարգացնելով մանր մոտորիկան և ստեղծագործական կարողությունները
- ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԽԱՂ․ երեխաները կարող են ցցիկներն ամպիկի վրա դնել՝ հետևելով պատկերազարդ քարտերին, և սովորել թվերը, գույներն ու ձևերը
- Ներառում է 16 մաս՝ 1 ամպիկ-հիմք, 1 մեծ աստղ, 12 գունավոր ցցիկ, 2 երկկողմանի տպագրված քարտ և 1 կտորե տոպրակ՝ բոլոր ցցիկները պահելու համար
- Մշակվել է Իտալիայի մանկավարժների ազգային ասոցիացիայի՝ ANPE-ի հետ համագործակցությամբ և ներշնչված է Մոնտեսորիի մեթոդով
Անվտանգություն և խնամք
- Օգտագործելուց առաջ ուշադիր կարդացեք արտադրանքի փաթեթավորման պիտակներն ու նախազգուշացումները։
Առաքման տվյալներ
Առաքումը Երևանում իրականացվում է պատվերի հաստատումից հետո՝ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում:
Անվճար առաքում է գործում 20,000 ՀՀ դրամ և ավելի արժեք ունեցող պատվերների դեպքում։ 20,000 ՀՀ դրամից ցածր պատվերների դեպքում Երևանում առաքման վճարը կազմում է 1,000 ՀՀ դրամ:
Երևանում էքսպրես առաքումն իրականացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ 2,000 ՀՀ դրամ վճարով, եթե պատվերը հաստատվել է մինչև ժամը 14:00-ն։ Այս ծառայությունը հասանելի չէ ոչ աշխատանքային կամ պետական տոների օրերին:
Հայաստանի մարզեր առաքումն իրականացվում է 3-5 աշխատանքային օրվա ընթացքում՝ ՀայՓոստի միջոցով։ Մարզային պատվերների առաքման վճարը կազմում է 1,500 ՀՀ դրամ:
Chicco ապրանքների՝ մեծ չափերի առարկաների (օրինակ՝ մանկասայլակներ, մեքենայի նստատեղեր, բարձր աթոռակներ, մահճակալներ, ճոճվող մահճակալներ և այլ ծավալուն ապրանքներ) առաքման ժամկետները կարող են անհատապես հաստատվել մեր օպերատորի կողմից՝ պատվերը կատարելուց հետո: