Harry թմբուկ
Հարրի թմբուկը
Առաջարկվող տարիք/զարգացման փուլ՝ 6-36 ամսական։
Հիմնական առավելությունները
- Chicco-ի Հարրի թմբուկը 2-ը 1-ում զարգացնող երաժշտական խաղալիք է՝ խաղի երկու տարբեր ռեժիմով։ Այն զարգացնում է ձայնային ընկալման հմտությունները, ռիթմի զգացողությունը և սովորեցնում երաժշտական նոտաները։
- 1. ԱԶԱՏ ՆՎԱԳԻ ՌԵԺԻՄ․ երեխան կարող է թմբուկ նվագել իր ուզած ձևով՝ դիպչելով 5 հատվածներին, ապա լսել բազմաթիվ երգեր և տարբեր երաժշտական գործիքների ձայներ։
- 2. ՀԵՏԵՎԻՐ ԼՈՒՅՍԵՐԻՆ․ երեխան կարող է երգերը նվագել մաս առ մաս՝ հետևելով առկայծող լույսերին։ Այնուհետև, ճիշտ կոճակները սեղմելուց հետո, նա կարող է լսել ամբողջական մեղեդիները։
- ՃՈՃՎՈՂ ԽԱՂԱԼԻՔԻ ՀԱՏԿԱՆԻՇԸ․ Հարրի թմբուկը նախագծված է այնպես, որ հարմար լինի երեխայի ծնկներին և հարթ մակերևույթին դնելիս ճոճվի։
- ԲԱԶՄԱԶԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ․ խաղալիքն առաջարկում է 30-ից ավելի երգ և թմբուկի ձայն՝ 10 տարբեր երաժշտական ժանրերով։
Անվտանգություն և խնամք
- Օգտագործելուց առաջ ուշադիր կարդացեք ապրանքի փաթեթավորման պիտակներն ու նախազգուշացումները։
Առաքման տվյալներ
Առաքումը Երևանում իրականացվում է պատվերի հաստատումից հետո՝ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում:
Անվճար առաքում է գործում 20,000 ՀՀ դրամ և ավելի արժեք ունեցող պատվերների դեպքում։ 20,000 ՀՀ դրամից ցածր պատվերների դեպքում Երևանում առաքման վճարը կազմում է 1,000 ՀՀ դրամ:
Երևանում էքսպրես առաքումն իրականացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ 2,000 ՀՀ դրամ վճարով, եթե պատվերը հաստատվել է մինչև ժամը 14:00-ն։ Այս ծառայությունը հասանելի չէ ոչ աշխատանքային կամ պետական տոների օրերին:
Հայաստանի մարզեր առաքումն իրականացվում է 3-5 աշխատանքային օրվա ընթացքում՝ ՀայՓոստի միջոցով։ Մարզային պատվերների առաքման վճարը կազմում է 1,500 ՀՀ դրամ:
Chicco ապրանքների՝ մեծ չափերի առարկաների (օրինակ՝ մանկասայլակներ, մեքենայի նստատեղեր, բարձր աթոռակներ, մահճակալներ, ճոճվող մահճակալներ և այլ ծավալուն ապրանքներ) առաքման ժամկետները կարող են անհատապես հաստատվել մեր օպերատորի կողմից՝ պատվերը կատարելուց հետո: