Շշի ծծակ Physio
Physio ծծակ՝ սիլիկոնե
Առաջարկվող տարիքը/զարգացման փուլը՝ 6M+։
Հիմնական առավելությունները
- Chicco Physio սիլիկոնե ծծակը հիանալի հարմարվում է երեխայի բերանին և համապատասխանում է ծծելու բնական շարժմանը։
- Chicco Physio սիլիկոնե ծծակի համաչափ, հարթ և երկարավուն ձևը նպաստում է երեխայի կողմից այն ընդունելուն՝ ծծելու ընթացքում խրախուսելով լեզվի պերիստալտիկ շարժումը։
- Պատրաստված է լրացուցիչ փափուկ սիլիկոնից՝ Soft Sense մակերեսով։ Chicco Physio ծծակը նմանակում է մոր կրծքին՝ երեխայի համար ապահովելով հարմարավետ զգացողություն, որը նպաստում է դրա ընդունմանը։
- Հասանելի է հոսքի չորս տարբեր արագությամբ (դանդաղ, միջին, արագ, սննդի համար)
Անվտանգություն և խնամք
- Օգտագործելուց առաջ ուշադիր կարդացեք արտադրանքի փաթեթավորման վրա նշված պիտակներն ու նախազգուշացումները։
- 0% BPA՝ գործող օրենսդրության համաձայն
- Յուրաքանչյուր օգտագործումից առաջ զննեք և ձգեք ծծակը բոլոր ուղղություններով։ Մաշվածության կամ վնասվածքի առաջին նշանի դեպքում փոխարինեք այն։ Ամեն դեպքում խորհուրդ է տրվում փոխարինել առնվազն երկու ամիսը մեկ։
- Համոզվեք, որ հոսքի արագությունը համապատասխանում է երեխայի կարիքներին։
Առաքման տվյալներ
Առաքումը Երևանում իրականացվում է պատվերի հաստատումից հետո՝ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում:
Անվճար առաքում է գործում 20,000 ՀՀ դրամ և ավելի արժեք ունեցող պատվերների դեպքում։ 20,000 ՀՀ դրամից ցածր պատվերների դեպքում Երևանում առաքման վճարը կազմում է 1,000 ՀՀ դրամ:
Երևանում էքսպրես առաքումն իրականացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ 2,000 ՀՀ դրամ վճարով, եթե պատվերը հաստատվել է մինչև ժամը 14:00-ն։ Այս ծառայությունը հասանելի չէ ոչ աշխատանքային կամ պետական տոների օրերին:
Հայաստանի մարզեր առաքումն իրականացվում է 3-5 աշխատանքային օրվա ընթացքում՝ ՀայՓոստի միջոցով։ Մարզային պատվերների առաքման վճարը կազմում է 1,500 ՀՀ դրամ:
Chicco ապրանքների՝ մեծ չափերի առարկաների (օրինակ՝ մանկասայլակներ, մեքենայի նստատեղեր, բարձր աթոռակներ, մահճակալներ, ճոճվող մահճակալներ և այլ ծավալուն ապրանքներ) առաքման ժամկետները կարող են անհատապես հաստատվել մեր օպերատորի կողմից՝ պատվերը կատարելուց հետո: